«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Սերգեյ Սմբատյան. «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը»

Սերգեյ Սմբատյան. «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը»
29.03.2020 | 22:51

Այսօր 86 տարեկան հասակում մահացել է մեր օրերի մեծագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ցավակցական գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ստացա ժամանակակից դասական երաժշտության լեգենդ մաեստրո Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան լուրը, որն իր արմատներով և մտերմությամբ հայ ժողովրդի բարեկամը լինելուց բացի, նաև իմ ավագ ընկերն էր: Մենք ջերմորեն ենք հիշում մեր բազմամյա համագործակցությունը մաեստրոյի հետ, որը ուղիղ մեծարանքն էր նրա երաժշտական ժառանգության ու մեր ամուր բարեկամության:


Ես պարզապես իմ ցավակցությունը չեմ հայտնում մաեստրո Քշիշտոֆ Պենդերեցկու կնոջը՝ Էլժբետա Պենդերեցկային, նրանց ընտանիքին և մտերիմներին: Այս կորուստը ես համարում եմ իմ սեփականը»:

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ